ՆԱՏՕ-ն կա, քանի դեռ գոյություն ունի Ռուսաստանը:
Ռուսաստանը վերանա, կդադարի նաև ՆԱՏՕ-ն:
Կսկսի գործել ԱՈՒԿՈՒՍ-ը՝ Չինաստանի դեմ:
Ի՞նչ է ՆԱՏՕՆ ԱՄՆ-ի համար:
Ռազմարդյունաբերական իր սիստեմի արտադրության խոշոր գնորդ:
(…Թրամփին քննադատում էին, հիմա էլ Բայդենն է 2 տոկոսի հարցը դնում):
Նաև Եվրոպան իր ազդեցության տակ պահելու, ռուսական «բոբոյից» պաշտպանելու պատրվակ-միջոց:
Պե՞տք է ԱՄՆ-ին, որ ՆԱՏՕ-ն դադարի գոյություն ունենալ:
Ո՛չ:
Իսկ Չինաստանին պե՞տք է, որ Ռուսաստանը պարտվի, ՆԱՏՕ-ն վերանա ու ինքը դեմ հանդիման կանգնի ԱՈՒԿՈՒՍ-ի դեմ :
Ո՛չ:
ՈՒրեմն՝ կե՜ցցե ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան համագործակցությունը:
Ինչքան շատ ավերվի ՈՒկրաինան, այնքան շատ վերականգնման ծավալներ կլինեն:
Առայժմ` ՈՒկրաինան...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ